Ջեյմս Քեմերոնն ասել է՝ երբ է նկարահանելու «Ավատար»-ի շարունակությունը
Հոլիվուդյան օսկարակիր ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը The Daily Beast պարբերականի հետ զրույցում ասել է, որ «Ավատար-2» գիտաֆանտաստիկ ֆիլմի նկարահանումները սկսվելու են 2017թ. օգոստոսին:
«Ճիշտն ասած՝ ես հիմա կենտրոնացած եմ ոչ միայն ֆիլմի 2-րդ, այլև «Ավատար»-ի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի վրա: Ահա այսպիսին է իմ մոտեցումը»,-նշել է Քեմերոնը:
Ռեժիսորը մանրամասնել է, որ վերջերս է ավարտել ֆիլմի 5-րդ մասի սցենարը գրելու աշխատանքները:
Հավելենք, որ վերերկրային կյանքի մասին պատմող «Ավատար» ֆիլմը նկարահանվել է 2009թ. ու արժանացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» մրցանակների:










