Ջոնի Դեփի մենեջերները մեղադրել են նրան միջոցները վատնելու համար

12:21 • 01.02.17

Management Group ընկերությունը, որը երկար ժամանակ զբաղվել է ամերիկացի դերասան Ջոնի Դեփի գործերով, հայց է ներկայացրել նրա դեմ` մեղադրելով նրան պայմանագրի խախտման, խաբեության և դրամական միջոցների անպատասխանատու ծախսման համար:

Wall Street Journal պարբերականի տվյալների համաձայն` Լոս Անջելեսի դատարան ներկայացված հայցում ընկերության ղեկավարները պնդում են, որ Դեփը «եսասեր, անհոգ և անպատասխանատու ապրելակերպ է վարել», որի վրա ամսական 2 միլիոն դոլար է ծախսել: Հայցվորներն իրենց հերթին 560 հազար դոլար գումարի չափով վճարում են պահանջում, ինչպես նաև այն բանի ընդունումը, որ դերասանն ինքն է կրում իր ֆինանսական խնդիրների պատասխանատվությունը:

Փաստաթղթի համաձայն` Դեփն ավելի քան 75 միլիոն դոլար է ծախսել Բահամներում 14 տուն և մի քանի կղզի գնելու համար, ևս 18 միլիոն`զբոսանավ գնելու և սարքավորելու համար: Դերասանը ձեռք է բերել նաև թանկարժեք արվեստի գործեր, ոսկերչական իրեր, և այլն:

Նշվում է, որ սա դարձել է հունվարի 13-ին Դեփի ներկայացրած հայցի պատասխան հայցը: Դեփի ներկայացրած հայցի համաձայն` Management Group ընկերության պատճառով ինքը միլիոնավոր դոլարներ է կորցրել, ինչն իր հերթին բերել է 40 միլիոն դոլարի չափով պարտքի: Դերասանն իր մենեջերներին մեղադրել է հարկերը ժամանակին չվճարելու համար և ավելի քան 25 միլիոն դոլար փոխհատուցում պահանջել: Պատասխան հայցում Դեփի մենեջերները հայտնել են, որ նրա մեղադրանքներն «անհիմն են»:

Ջոնի Դեփի մենեջերները մեղադրել են նրան միջոցները վատնելու համար