ՄԱԿ-ը վերսկսել է օդային ճանապարհով Դեր Զոր հումանիտար օգնության մատակարարումը

10:44 • 01.02.17

ՄԱԿ-ը վերսկսել է օդային ճանապարհով հումանիտար օգնության մատակարարումը Սիրիայի արևելքում գտնվող Դեր Զոր (Դեյր-էլ-Զոր), որն ունի 93.500 բնակչություն: Այս մասին գրում է «Ակօսը»: 

Դեպի Դեր Զոր մարդասիրական օգնություն է հասցվում բացառապես օդային ճանապարհով, քանի որ ցամաքային բոլոր ճանապարհները շրջափակված են ահաբեկչական օղակով:

Նշենք, որ Եփրատ գետի աջ ափին ընկած Դեր Զորը նաև համանուն Դեյր-էլ-Զոր մարզի վարչական կենտրոնն է, որը սիրիացիները հաճախ կոչում են «Անապատի մարգարիտ»: