Մոսկվա-Երևան ինքնաթիռի՝ օդ չբարձրանալու մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում. ՀՀ քաղավիացիոն վարչության խոսնակ
ՀՀ քաղաքացիական ավիացիոն գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը հերքում է տեղեկությունը, որ ռուսական «UTair» ավիաընկերության «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող ինքնաթիռը չի կարողացել օդ բարձրանալ վթարված փականների պատճառով։
Այդ մասին հաղորդել էր հայկական կայքերից մեկը՝ հղում անելով «Շերեմետևո» օդանավակայանի մամլո ծառայությունը։
«Տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: «UTair» ավիաընկերությունը Շերեմետևոյից Երևան չվերթներ չի իրականացնում, իսկ Վնուկովոյից Երևան-Մոսվա չվերթի ինքնաթիռն այսօր ժամանակին ժամանել է Երևան»,-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը:










