Գորիսի «Թթու ջուր» տարածքում տեղի ունեցած վիճաբանությանը պտուտակահանով հարվածել են երիտասարդի թիակին

16:31 • 01.02.17

Հունվարի 31-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քարաշեն գյուղի «Թթու ջուր» տարածքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը։

Ձեռնարկված միջոցառումներով և նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հունվարի 28-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Քարաշեն գյուղի «Թթու ջուր» տարածքում 1987 թ. ծնված Հակոբ Ա.-ն, 1992 թ. ծնված Աշոտ Խ.-ն և 1996 թ. ծնված Դավիթ Մ.-ն վիճաբանել են 1996 թ. ծնված Մարտին Կ.-ի, Արթուր Տ.-ի, Սարգիս Բ.-ի և ոմն Անդրանիկի հետ, վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում  Մարտին Կ.-ն պտուտակահանով հարվածել է Հակոբ Ա.-ի թիակին` պատճառելով վնասվածք:

Մարտին Կ.-ն հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն: