Մանկական «Եվրատեսիլն» առաջին անգամ կանցկացվի Վրաստանում

18:13 • 01.02.17

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մանկական մրցույթը կանցկացվի Վրաստանում:

ТАСС գործակալության հաղորդմամբ` այս մասին հայտարարել են Թբիլիսիում` Վրաստանում մրցույթի պաշտոնական կազմակերպիչ Հանրային հեռուստատեսության ներկայացուցիչների, Զբոսաշրջության ազգային վարչության և մանկական «Եվրատեսիլի» ղեկավարության համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Վրաստանը թվով 15-րդ մրցույցթը կհյուրընկալի այս տարվա նոյեմբերին:

Մանկական «Եվրատեսիլը» Վրաստանում անցկացնելու որոշումը պայմանավորված է նրանով, որ այդ երկրի ներկայացուցիչներն ամենից հաճախ են մրցույթի հաղթող ճանաչվել: Առաջին հաղթանակը Վրաստանն ունեցել 2008 թվականին Կիպրոսում, այնուհետև 2011-ին  Հայաստանում և անցյալ տարի Մալթայում: Նախորդ տարվա հաղթող է ճանաչվել 10-ամյա Մարիամ Մամադաշվիլին` «Արև» երգով:

 

Մանկական «Եվրատեսիլն» առաջին անգամ կանցկացվի Վրաստանում