Հրադադարի ոչ մի ռեժիմ չի վերաբերում ԻՊ-ին և «Ան-Նուսրա»-ին. Լավրով
Հրադադարի ոչ մի ռեժիմ չի վերաբերում «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Համագործակցության ռուս-արաբական համաժողովի նիստում, գրում է ТАСС-ը։
«Ռազմական գործողությունների դադարեցման ոչ մի ռեժիմ չի վերաբերում ԻՊ-ին, «Ջեբհաթ ան-Նուսրա»-ին, ինչպես էլ դրանք չկոչվեն, «Ան-Նուսրա»-ն կրկին փոխել է անունը»,- ընդգծել է նախարարը։
«Դա հստակ հաստատվել է Աստանայում հանդիպման ժամանակ։ Գիտեմ, որ դա նաև Արաբական պետությունների լիգայի դիրքորոշումն է, մենք այստեղ հանդես ենք գալիս միասնական ճակատով»,- ասել է նա։
Նախարարը նաև նշել է, որ Մոսկվան կոչ է անում արաբական երկրներին միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ գտնվող տարածքների նկատմամբ առևտրա-տնտեսական էմբարգոյին։










