Պենտագոնը պահանջում է ավելացնել իրեն հատկացվող բյուջեն ԻՊ-ի դեմ պայքարի համար

23:41 • 01.02.17

Ամերիկյան ռազմական գերատեսչությունը պահանջում է վերանայել իր բյուջեն և ավելացնել այն: Այս մասին հաղորդում է  Reuters գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի ստորագրությամբ հուշագիրը:

Գումարի հստակ չափը դեռևս չի նշվում: Ասվում է միայն, որ ծախսերի ծավալի զգալի ավելացում է անհրաժեշտ առկա թերությունները վերացնելու, զորքերի սպառազինումը նախապատրաստելու, ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում ի հայտ եկած նոր պահանջներն առաջիկա տարիներին կատարելու համար:

Հիշեցնենք, որ հունարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմի առաջ խնդիր է դրել նոր օտարերկրյա դաշնակիցների գտնել և սկսել ԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարի համալիր ծրագիր մշակել: