Ֆարել Ուիլյամսը եռյակի հայր է դարձել
Ամերիկյան հայտնի R'n'B, ռեփ և փոփ կատարող, պրոդյուսեր Ֆարել Ուիլյամսը միանգամից եռյակի հայր է դարձել: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը՝ մանրամասնելով, որ երաժշտի կինը՝ Հելեն Լասիչանը, եռյակին լույս աշխարհ է բերել հունվարի սկզբին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ:
Ուիլյամսի ներկայացուցիչը որևէ մանրամասն չի հաղորդել երեխաների վերաբերյալ՝ նշելով միայն, որ բազմազավակ մայրիկն ու նորածիններն իրենց լավ են զգում:
Հայտնի է, որ Ուիլյամսն ու Լասիչանը նախքան եռյակի ծնվելն ունեին մեկ որդի:










