Աշխարհահռչակ դերասանները պլանավորում են իրանցի ռեժիսորի ֆիլմի ցուցադրություն կազմակերպել՝ ի պատասխան Թրամփի ներգաղթային հրամանագրի
Դերասաններ Քիրա Նայթլին, Դոմինիկ Ուեսթը, Գլեն Քլոուզն ու համաշխարհային կինոարդյունաբերության մոտ 50 առաջատար գործիչներ միավորել են իրենց ջանքերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը դատապարտելու համար, որն արգելում է առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 7 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ:
Radio Times-ի հաղորդմամբ` կինոյի 48 գործիչ ստորագրել է Վեսթմինսթերի դուքս Հյու Գրոսվենորին ուղղված նամակը` խնդրելով թույլ տալ իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադիի «Կոմիվոյաժեր» ֆիլմի ցուցադրությունը Լոնդոնում:
Ֆիլմը կարող է չներառվել «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը՝ Թրամփի միգրացիոն հրամանագրի պատճառով, և դերասանները խնդրում են, որ դրա ցուցադրությունը կազմակերպվի «Օսկար»-ի անցկացման գիշերը Լոնդոնում:
Ֆարհադին, որը 2012 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմի համար, հայտնել է, որ ինքն ամեն դեպքում կբոյկոտի միջոցառումը:










