Թուրքմենստանի նախագահն ընտրողների հետ հանդիպմանը կիթառ է նվագել ու կատարել իր գրած երգը (տեսանյութ)

12:32 • 01.02.17

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպել է ընտրողների հետ, նրանց ներկայությամբ կիթառ նվագել ու կատարել իր իսկ գրած երգը («Երջանկության լույսը»):


Ինչպես հայտնում է mir24.tv-ն, հանդիպման ժամանակ մի տղամարդ կատարել է Բերդիմուհամեդովի երգերից մեկը, ինչից հետո Թուրքմենստանի նախագահը խոստովանել է, որ Մարտի 8-ի առթիվ մի քանի է երգ է գրում՝ որպես նվեր թուրքմենուհիներին:


Այնուհետև ղեկավարը վերցրել է կիթառն ու բուռն ծափահարությունների ներքո կատարել իր երգերից մեկը:


Հիշեցնենք, որ Թուրքմենստանում նախագահական ընտրությունները կայանալու են փետրվարի 12-ին: