ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել սիրիական հակամարտության կողմերին բանակցել առանց նախապայմանների
Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհուրդը դիմել է սիրիական հակամարտության կողմերին՝ կոչ անելով փետրվարի 20-ին Ժնևում կայանալիք բանակցությունների նոր փուլին մասնակցել առանց նախապայմանների:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին ասվում է ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած հայտարարությունում:
«Անվտանգության խորհրդի անդամներն ակնկալում են, որ միջսիրիական բանակցությունները կվերականգնվեն, աջակցում են Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրային ժնևյան բանակցությունները հնարավորինս արագ վերսկսելու հարցում և կոչ են անում հակամարտող կողմերին մասնակցել բանակցություններին առանց նախապայմանների»,-նշվում է հայտարարության տեքստում:
Աղբյուրը մանրամասնում է, որ հայտարարության նախագիծը նախապատրաստվել և ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկման է դրվել Ռուսաստանի նախաձեռնությամբ:










