ՌԴ քաղաքացուն 5 տարվա ազատազրկման են դատապարտել ԻՊ-ին ֆինանսավորելու համար

23:52 • 02.02.17

ՌԴ Տվեր քաղաքի բնակչին 5 տարվա ազատազրկման են դատապարտել, որը ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, դատարանը վճռել է, որ Տվերի բնակիչը 2014-ի հունիսին Вконтакте սոցցանցի միջոցով անձնական նամակագրություն է սկսել վարել ԻՊ-ի անդամի հետ, որը Սիրիայի տարածքում պատերազմի է մասնակցել: 

 «ԻՊ-ի անդամի հետ շփման արդյունքում` կրոնական բնույթի քարոզների ազդեցության տակ գտնվելով, դատապարտյալը որոշում է կայացրել ֆինանսական օգնություն հատկացնել ԻՊ-ի մասնակցին», - ասվում է հաղորդագրության մեջ:

 Դատարանի վճռի համաձայն`23-ամյա քաղաքացին, կիսելով ԻՊ-ի անդամի հայացքները, դրամական միջոցներ է փոխանցել բանկային քարտին` գիտակցելով, որ դրանք օգտագործվելու են օտարերկրյա պետության տարածքում զինված կազմավորումների գործունեության նպատակներով: