Բեյոնսեն պատրաստվում է զույգ երեխա ունենալ
Ամերիկյան հայտնի երգչուհի Բեյոնսեն պատրաստվում է մի քանի ամսից զույգ երեխաների մայր դառնալ, ինչի մասին աստղը հայտարարել է Instagram-ի իր էջում:
«Ուզում ենք մեր սիրով ու երջանկությամբ կիսվել ձեզ հետ: Մենք կրկնակի ենք օրհնվել ու անչափ երախտապարտ ենք, որ մեր ընտանիքը կհամալրվի 2 անդամով: Շնորհակալ ենք բոլորին բարեմաղթանքների համար. Քարտերներ (Ջեյ Զիի իրական անուն- ազգանունն է Շոն Քորի Քարտեր-Tert.am)»,-գրել է երգչուհին:
Բեյոնսեի տվյալ գրառումն Instagram-ում հավանել է մոտ 7 մլն մարդ:
Նշենք, որ երգչուհին և նրա ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին, ունեն մեկ դուստր՝ 5-ամյա Բլյու Այվին:










