Բրոնզե ձեռք, որը տասնամյակներ շարունակ «խեղդում է» ծառը (լուսանկարներ)
ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում գտնվող Նաշեր քանդակների կենտրոնում կա մի քանդակ, որն անմիջապես գրավում է կենտրոնի այցելուների ուշադրությունը:
Boredpanda-ն գրում է, որ 1968 թվականին իտալացի քանդակագործ Ջուզեպե Պենոնը ձեռքի ձևով բրոնզե քանդակ է ամրացրել նորատունկ ծառին: Տարիների ընթացքում, երբ ծառն աճել է, փայտը սկսել է «սեղմել» քանդակը, սակայն նայողի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ձեռքն է սեղմում ծառը:
Նշվում է, որ Continuerà a crescere tranne che in quel punto («Այն կշարունակի աճել` բացառությամբ այս հատվածի») կոչվող քանդակը ձուլվել է իտալացու ձեռքի ձևով:
«Ես զգում եմ անտառի շնչառությունը և լսում փայտի դանդաղ, անխուսափելի աճը: Շնչառությունս համապատասխանեցնում եմ ինձ շրջապատող կանաչ աշխարհի շնչառության հետ, զգում եմ ծառի սահունությունը բնի վրա դրած ձեռքիս շուրջ», - գրել է Պենոնը 1968 թվականին:
Դեռևս անհայտ է, թե ժամանակի ընթացքում ինչ ազդեցություն կունենա մետաղը ծառի վրա. այն շարունակում է աճել:













