Գերմանիայի ոստիկանությունը հայտնել է երկրում մոտ 285 պոտենցիալ ահաբեկչի գտնվելու մասին

13:55 • 02.02.17

Գերմանիայի իրավապահ մարմիններին այժմ հայտնի է 570 իսլամիստի ինքնությունը, որոնք կարող են ահաբեկչություն գործել։ Ընդ որում՝ նրանց մոտ կեսը, այսինքն՝ մոտ 285 մարդ, այժմ Գերմանիայում է։ Այդ մասին հայտնել է Վիսբադենում քրեական գործերով գերատեսչությունը, գրում է tass.ru-ն։


Բացի այդ, երկրում հարուցված է 760 քրեական գործ 1.000 կասկածյալի դեմ՝ ահաբեկչական գործունեության հետ կապված հոդվածներով։


2012 թվականից ի վեր Գերմանիայից դուրս է եկել մոտ 900 քաղաքացի՝ Սիրիայում ծայրահեղական խմբավորումների կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար։ 145 իսլամիստ զոհվել է, 280-ը՝ վերադարձել Գերմանիա։