Մոսկվայում պահակային շները հարձակվել են տարեց կնոջ վրա, ինչի հետևանքով վերջինս մահացել է

21:52 • 02.02.17

Ռուսաստանի սպորտի նախարարության շենքի մոտակայքում 1937 թվականին ծնված տարեց կնոջ դի են հայտնաբերել: Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, մահացած կնոջ մարմնի վրա շան հարձակման բազմաթիվ հետքեր են հայտնաբերվել:

Հետաքննությունը ստուգում է տարածքի վերահսման համար պահվող 4 շների հարձակման վարկածը: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «Անփութությամբ մահվան հասցնելու» մասին հոդվածով:   

Աղբյուրի խոսքով` տուժածի մարմինը հայտնաբերել է շենքի պահակախումբը: Հետաքննությունը առաջին հերթին պարզել է` արդյոք կծածի հետքերը կնոջ մարմնի վրա հայտնվել են մահվանից առաջ, թե հետո: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ վնասվածքները կնոջը հասցվել են դեռևս կենդանության օրոք: