Մեթյու ՄքՔոնահին Հոլիվուդին կոչ է արել ընդունել Թրամփին
Ամերիկացի դերասան Մեթյու ՄքՔոնահին Հոլիվուդին կոչ է արել ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդում է Entertainment Weekly-ն:
Պատասխանելով հարցին, թե արդյոք չի եկել Հոլիվուդի և ամերիկյան մշակութային էլիտայի`Թրամփին հանգիստ թողնելու ժամանակը, ՄքՔոնահին ասել է, որ նրանց ընտրությունն այդքան էլ մեծ չէ:
«Նա մեր նախագահն է: Երդմնակալությունն ու ընդհանուր իրավիճակն ամենադինամիկ բնույթն են կրում, որին մենք երբևէ բախվել ենք: Սակայն ժամանակն է ընդունել այս փաստն ու առաջիկա չորս տարիների ընթացքում կառուցողական լինել Թրամփի հետ», - ասել է դերասանը:










