Անգելա Մերկելը ժամանել է Անկարա (տեսանյութ)

15:01 • 02.02.17

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Թուրքիա, այս մասին գրում է թուրքական t24.com.tr կայքը:

Նշվում է, որ Մերկելի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի Էսենբողա օդանավակայանում:

Գերմանիայի կանցլերն այսօր հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ, ինչպես նաև կայցելի Թուրքիայի Մեջլիս: 

Կայքը նշում է, որ Մերկելն առաջին անգամ Թուրքիա այցի ժամանակ կհանդիպի նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես, սպասվում է նրա հանդիպումն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի և քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավոր Իդրիս Բալուքենի հետ, որը ներկայում գտնվում է ազատազրկման մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, Անկարա այցելությունից հետո Մերկելը կմեկնի Մալթայում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին, որտեղ կքննարկվի Եվրոպական միության ապագան՝ առանց Մեծ Բրիտանիայի: