Շուրջ 50 000 խաղաղ բնակիչներ Մոսուլ է վերադարձել
Իրաքի Մոսուլ քաղաքի 49 00 խաղաղ բնակիչ վերադարձել է այն շրջանները, որոնք ազատագրվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից: Այս մասինհայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով Իրաքի միգրացիոն հարցերով նախարարության ներկայացուցչին:
Վերջինիս խոսքով` Մոսուլի արևելյան թաղամասեր և Քայարա բնակավայր է վերադարձել 49 000 բնակիչ: Միաժամանակ, երկրի իշխանություններն ակնկալում են, որ իրենց տները վերադարձող բնակիչների թիվը կարող է աճել:
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Իրաքը հայտնել է Մոսուլի արևելյան շրջաններն ահաբեկիչներից ազատագրելու մասին: Երկրի վարչապետը դեկտեմբերի վերջին հայտարարել էր, որ Իրաքում ԻՊ-ի դեմ հաղթանակ տանելու համար 3 ամիս անհրաժեշտ կլինի:
Մոսուլի ազատագրմանն ուղղված ռազմարշավը երկրի իշխանությունները սկսել էին անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին:










