Պորոշենկոն մտադիր է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել

10:29 • 02.02.17

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գերմանական Berliner Morgenpost պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր է հանրաքվե անցկացնել երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով:


«Չորս տարի առաջ ուկրաինացիների միայն 16%-ն էր կողմ ՆԱՏՕ-ին անդակցելուն, իսկ հիմա՝ 54%-ը: Որպես նախագահ՝ ես առաջնորդվում եմ ժողովրդիս կարծիքով, և հանրաքվե կանցկացնեմ այս հարցի վերաբերյալ: Եվ եթե ուկրաինացիները կողմ քվեարկեն, ամեն ինչ կանեմ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար»,-ասել է Պորոշենկոն:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը երկրի ռազմավարական նպատակն է: