ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ռուսաստանին 63.000 եվրո վճարել Նավալնիին

14:05 • 02.02.17

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնիի բողոքը՝ պարտավորեցնելով ռուսական իշխանություններին նրան 63 հազար եվրոյի չափով փոխհատուցում վճարել։ Այդ մասին ասված է հինգշաբթի դատարանի հրապարակած դատական վճռում, գրում է tass.ru-ն։


Ռուս հայցվորի բողոքները վերաբերում էին 2012 և 2014 թվականներին նրա ձերբակալությունների հանգամանքներին։ Ինչպես նշվում է փաստաթղթում՝ Ստրասբուրգի դատարանը Նավալնիի գործերում գտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական հռչակագրի 5-րդ, 6-րդ և 11-րդ հոդվածների մի շարք դրույթների խախտում։