Թրամփի բժիշկը պատմել է` ինչ դեղեր է նա ընդունում

14:43 • 02.02.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական բժիշկը New York Times թերթին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ դեղեր է ընդունում 70-ամյա նախագահն առողջությունը պահպանելու համար. ցանկը ներառում է նաև մազերի աճի համար նախատեսված միջոց:

Թերթի հաղորդմամբ` Թրամփի բժիշկ Հարոլդ Բորնսթեյնը 1980 թվականից ի վեր ամենամյա հետազոտությունների է ենթարկել Թրամփին: ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Թրամփը չի այցելել իր բժշկին:

Բորնսթեյնի խոսքով` Թրամփը կանոնավոր կերպով ընդունում է տետրացիկլին հակաբիոտիկը: Դեղամիջոցների ցանկը նաև ներառում է սրտի կաթվածի ռիսկը նվազեցնելու համար նախատեսված մանկական ասպիրին ու ֆինաստերիդ դեղը, որը կիրառվում է շագանակագեղձի ադենոմայի բուժման ժամանակ և ճաղատության դեմ:

Նշվում է, որ Բորնսթեյնը նույնպես ֆինաստերիդ է օգտագործում:

«Թրամփի բոլոր մազերը տեղում են: Իմ մազերն էլ», - մեջբերում է թերթը բժշկի խոսքերը: