Դատապարտյալի համար բերված հանձնուքի թթվասերի տարայի միջից թմրանյութ է հայտնաբերվել

13:48 • 02.02.17

Փետրվարի 1-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, քաղաքացի Կ. Ս.-ի կողմից դատապարտյալ Վ. Ն.-ի համար բերված հանձնուքի թթվասերի տարայի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային փաթեթ, որում առկա էր «PGN 300»  գրառմամբ երկու դեղապատիճ և մանրեցված կանեփանման զանգված:

ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր, կատարվում է հետաքննություն: