Երգչուհի Վերա Լինն իր 100-ամյակը կնշի նոր ալբոմի թողարկմամբ

11:07 • 02.02.17

Բրիտանացի երգչուհի Վերա Լինը պատրաստվում է ծննդյան 100-րդ տարեդարձը նշել նոր ալբոմի թողարկմամբ, հայտնում է BBC-ն՝ նկատելով, որ այդպիսով՝ երգչուհին ռեկորդ կսահմանի:


Հայտնի է, որ Լինը, ում 100-ամյակը կլրանա մարտի 20-ին, իր վերջին ալբոմը թողարկել է 2014թ.՝ 97 տարեկանում:


Նրա հոբելյանական ալբոմը՝ Vera Lynn 100-ը, ներկայացվելու է տարեդարձից 3 օր շուտ՝ ամսի 17-ին: Դրանում ներառված են լինելու երգչուհու ամենահայտնի կատարումներից մի քանիսը՝ նոր մշակմամբ:


«Ուղղակի ցնցող է, որ մարդիկ դեռևս սիրում են այս երգերը՝ չնայած, որ շատ-շատ տարիներ են անցել: Ես՝ որպես երգչուհի, իմ գործն եմ անում, և ինձ համար այնպիսի հաճույք է երգերս լսել միանգամայն նոր մշակմամբ»,-ասել է Լինը:

 

 

 

Երգչուհի Վերա Լինն իր 100-ամյակը կնշի նոր ալբոմի թողարկմամբ