Ռեփեր 50 Cent-ն այլևս սնանկ չէ. USA Today

12:41 • 03.02.17

ԱՄՆ-ում դատարանը փակել է ամերիկացի ռեփեր 50 Cent-ի սնանկության մասին գործն այն բանից հետո, երբ նա ավելի քան 22 միլիոն դոլար է վճարել վարկատուներին: Այս մասին հաղորդում է USA Today-ը:

Նշվում է, որ երաժիշտը 8,7 միլիոն դոլարը վճարել է իր միջոցներից, իսկ 13,65 միլիոն դոլարը մուծվել է փոխհատուցումից, որը նա ստացել է անարդար իրավաբանական գործողությունների վերաբերյալ գործի կարգավորման արդյունքում:

Հայտնի է, որ 2015 թվականին 50 Cent-ը դատարան էր դիմել` սնանկության կապակցությամբ պարտատերերից պաշտպանվելու համար:

Ռեփեր 50 Cent-ն այլևս սնանկ չէ. USA Today