Բրիթնի Սփիրսը պատահաբար մերկացել է Լաս Վեգասում անցկացվող համերգի ժամանակ

19:01 • 03.02.17

Լաս Վեգասում ելույթ ունենալիս երգչուհի Բրիթնի Սփիրսի հագուստը պատահաբար բացվել է` ցուցադրելով մերկ կուրծքը:

Корреспондент-ի փոխանցմամբ` միջադեպի կադրերն ու տեսանյութը, որը նկարահանվել էր համերգի ժամանակ տեղադրվել է համացանցում: Ինչպես նշվում է, երգչուհին այնքան տարված է եղել իր ելույթով, որ չի նկատել, թե ինչպես է իր բեմական հագուստի կապերից մեկը բացվել` մերկացնելով իրեն:

Ամերիկուհին տեղի ունեցածին ուշադրություն չի դարձրել` շարունակելով իր կատարումը:

Ամերիկուհի փոփ-կատարող Բրիթնի Սփիրսը «Գրեմմիի» մրցանակակիր է, որին արժանացել է Toxic երգի համար:

 

Բրիթնի Սփիրսը պատահաբար մերկացել է Լաս Վեգասում անցկացվող համերգի ժամանակ