12-ամյա կոմպոզիտոր, որին համեմատում են Մոցարտի հետ (տեսանյութեր)

13:10 • 03.02.17

Բրիտանական Սուրեյ կոմսության Դորկինգ քաղաքում բնակվող Ալմա Դոյչերը 6 տարեկան հասակում արդեն վարպետորեն դաշնամուր և ջութակ է նվագել, ինչպես նաև` իմպրովիզներ արել ու երաժշտություն գրել: Այժմ աղջիկը համարյա 12 տարեկան է, և նրա ստեղծագործությունների թվում են սոնատներ, կոնցերտներ և նույնիսկ երկու օպերա:

Ալմայի խոսքով` ոգեշնչումը գալիս է, երբ ինքը հանգստանում է, մտածում փերիների և արքայադուստրերի մասին, երբեմն էլ` երբ քնած է լինում:

 

AdMe.ru-ի հաղորդմամբ` այժմ Ալման տնային ուսուցում է ստանում, ժամերով զբաղվում երաժշտությամբ, բայց նաև սիրում է խաղալ և երազել:

Նշվում է, որ երիտասարդ դաշնակահարուհին, ջութակահարուհին և կոմպոզիտորը շատ ժամանակ է հատկացնում նաև իր ստեղծագործությունների կատարելագործմանը:

2012 թվականին բրիտանացի դերասան և գրող Սթիվեն Ֆրայն Ալմային համեմատել է Մոցարտի հետ` գրելով. «Ուղղակի անհավանական է… Ալմա Դոյչերը կատարում է իր ստեղծագործությունները: Նոր Մոցա՞րտ»:

Այս տեսանյութում Ալման կատարում է իր գրած ջութակի կոնցերտն Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

 

 

12-ամյա կոմպոզիտոր, որին համեմատում են Մոցարտի հետ (տեսանյութեր)