Էրիկ Կլեպտոնի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանվի

15:52 • 03.02.17

«Օսկար» մրցանակի դափնեկիր, ամերիկացի ռեժիսոր և դերասանուհի Լիլի Ֆինի Զանուկը վավերագրական ֆիլմ կնկարահանի բրիտանացի ռոք երաժիշտ և երգահան Էրիկ Կլեպտոնի մասին:

Variety-ն գրում է, որ Զանուկը կնկարահանի Eric Clapton: A Life in 12 Bars վավերագրական ֆիլմը, որը կպատմի երաժշտի արվեստի և անձնական կյանքի մասին:

Ռեժիսորի խոսքով`Կլեպտոնը շարունակում է ծառայել երաժշտությանը` չնայած ողբերգություններին և կորուստներին:


Նշվում է, որ ֆիլմի ստեղծողներին թույլատրվել է օգտագործել Կլեպտոնի անձնական արխիվի տվյալները, այդ թվում` տեսանյութերը, լուսանկարներն ու նամակները:

Էրիկ Կլեպտոնի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանվի