Երևանի Տիգրան Մեծ պողոտայում հայտնաբերվել է անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու դի
Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ փետրվարի 2-ին, ժամը 15:15-ին ոստիկանության բաժին են զանգահարել և հայտնել, որ Տիգրան Մեծ պողոտայի թիվ 36 շենքի բակի փոսում մահացած թափառաշրջիկ կա։
«Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու դիակ»,-հայտնեցին ոստիկանությունից` հավելելով, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։










