Depeche Mode-ը նոր երգ է թողարկել (տեսանյութ)

17:18 • 03.02.17

Բրիտանական Depeche Mode խումբը YouTube-ում հրապարակել է նոր` Where's the Revolution սինգլը:

Billboard-ի հաղորդմամբ` այս, ինչպես նաև մյուս երգերից շատերի հեղինակը խմբի կիթառահար Մարտին Գորն է:

Նշվում է, որ Where's the Revolution-ը դարձել է խմբի` վերջին 4 տարիների ընթացքում թողարկած առաջին սինգլը:

Պարբերականի ենթադրությամբ՝ երգը թե՛ քաղաքական, թե՛ հումանիստական ենթատեքստ ունի:

«Ես քաղաքական երաժշտություն չէի անվանի սա, քանի որ չեմ ընկալում երաժշտությունը քաղաքական տեսանկյունից: Սակայն երգը միանշանակ հումանիզմի և դրա մեջ մեր դերի մասին է», - իր աշխատանքը մեկնաբանել է Գորը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Depeche Mode-ը հայտնել է նոր ալբոմի թողարկման ամսաթիվը:

 

Depeche Mode-ը նոր երգ է թողարկել (տեսանյութ)