Նյու Յորքում ներգաղթյալների մոտ 1.000 խանութ են փակել՝ ի նշան Թրամփի դեմ բողոքի (լուսանկարներ)
Նյու Յորքում բնակվող հարյուրավոր էթնիկ եմենցի ներգաղթյալներ ի նշան նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն արգելքի դեմ բողոքի փակել են իրենց խանութներն ու կրպակները: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ, ընդհանուր առմամբ, փակվել է մոտ 1.000 խանութ:
Հայտնի է, որ եմենցիները, Միացյալ Նահանգների և Եմենի ազգային դրոշները ձեռքին, բողոքի ակցիա են կազմակերպել Բրուքլինի թաղապետարանի շենքի մոտ:
Ցուցարարներից մեկը պատմել է, որ իր կինն ու երեխաները Թրամփի միգրացիոն հրամանագրի պատճառով չեն կարողանում ԱՄՆ մեկնել՝ չնայած, որ «Գրին քարտ» են ստացել:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին ստորագրված հրամանագիրն 90 օրով արգելում է 7 երկրի՝ այդ թվում նաև Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ, ինչպես նաև անժամկետ դադարեցնում է սիրիացի փախստականների ընդունման գործընթացը:














