Ավտոմեքենայում գազի արտահոսքի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

16:14 • 03.02.17

Փետրվարի 3-ին, ժամը 1.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով բուժօգնության են դիմել 1971 թ. ծնված Նորայր Պ.-ն, 1974 թ. ծնված Մարգարիտ Ե.-ն և 1995 թ. ծնված Նելի Պ.-ն:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

Մեկնած օպերատիվ խումը պարզել է, որ վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Սպիտակ-Շիրակամուտ ճանապարհին՝ իրենց ավտոմեքենայից գազի արտահոսքի հետևանքով:  Կատարվում է քննություն: