ԻՊ գրոհայինները երկու դեռահասի ձեռք են կտրել՝ գերիներին մահապատժի ենթարկելուց հրաժարվելու համար. The Daily Mail

15:15 • 03.02.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Իրաքի Մոսուլ քաղաքում կտրել են 10 և 12 տարեկան տղաների ձեռքերը: Երեխաներին պատժել են այն բանի համար, որ նրանք հրաժարվել են մահապատժի ենթարկել երկու տղամարդու` նրանց ընտանիքի անդամների ներկայությամբ:

The Daily Mail-ը գրում է, որ երեխաները նախապատրաստում են անցնելիս եղել ծայրահեղականների ճամբարներից մեկում:

Նշվում է, որ ԻՊ գրոհայինները ճամբարներ են բացել տղաների և դեռահասների համար, որտեղ նրանց կրոնական ֆանատիկոսներ կամ, այսպես կոչված, «խալիֆաթի առյուծիկներ» են դարձնում: Գաղափարական նախապատրաստում անցած անչափահասները մասնակցում են «անհավատների» մահապատիժներին և ահաբեկիչներ դառնում: