Ջոլին Փիթից ամսական 100.000 դոլար ալիմենտ է պահանջում

10:40 • 03.02.17

Դերասան Բրեդ Փիթի հետ ամուսնալուծման գործընթացի մեջ գտնվող Անջելինա Ջոլին ամուսնուց պահանջել է յուրաքանչյուր ամիս 100.000 դոլարի չափով ալիմենտ վճարել, հայտնում է InTouch-ը՝ զույգին մոտ աղբյուրին հղումով:


Քառասունմեկամյա դերասանուհու կարծիքով՝ այդ գումարը բավական է 6 երեխաների հոգսերը հոգալու և նրանց համար Ջոլիի և Փիթի կողմից հիմնված թրաստային հիմնադրամին գումար փոխանցելու համար:


Այլ կերպ ասած՝ 15-ամյա Մեդոքսի, 13-ամյա Պաքսի, 12-ամյա Զահարայի, 10-ամյա Շայլոյի և 8-ամյա Վիվյենի ու Նոքսի հաշիվներն ամեն տարի ավելանալու են 250.000 դոլարով:


Աղբյուրի փոխանցմամբ՝ Փիթը համաձայն է այդքան ալիմենտ վճարել, սակայն մի նախապայմանով՝ գումարը փոխանցվելու է անմիջապես թրաստին:


Հավելենք, որ Ջոլին դատարանից պահանջում է միանձնյա խնամակալություն տրամադրել երեխաների համար, մինչդեռ Փիթը պահանջում է՝ համատեղ:

 

Анджелина Джоли и Брэд Питт с сыном Мэддоксом

Анджелина Джоли и Брэд Питт

Анджелина и Питт с сыном Паксом и дочерьми Вивьен и Шайло

Анджелина Джоли и Брэд Питт с сыном Мэддоксом и дочерью Захарой

Анджелина Джоли с Брэдом Питтом и его родителями Уильямом и Джейн

Ջոլին Փիթից ամսական 100.000 դոլար ալիմենտ է պահանջում