Լուկաշենկոն զուգահեռ է անցկացրել իր և Թրամփի միջև
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զուգահեռ է անցկացրել իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով RNS-ին:
«Ամերիկան ամերիկամետ նախագահ է ընտրել, ոչ թե ռուսամետ կամ բելառուսամետ: Նա այնքան հիմար չէ, որքան ոմանք կարծում են: Այո, նա անփորձ է: Ես անցել եմ այդ ամենի միջով, երբ էլիտայից չես գալիս վերև. ես ապրել և անցել եմ այդ ամենի միջով», - ասել է Լուկաշենկոն «Մեծ զրույց նախագահի հետ» հաղորդման ժամանակ:
Լուկաշենկոն նաև կոչ է արել էյֆորիայի մեջ չընկնել Թրամփի ընտրվելու կապակցությամբ, քանի որ նոր նախագահը, «ինչքան էլ ուժել լինի, չի շրջի ամբողջ աշխարհը»:










