Բելառուսը նպատակահարմար չի համարում երկրում ՌԴ ռազմաբազայի ստեղծումը. Լուկաշենկո

15:31 • 03.02.17

Բելառուսը նպատակահարմար չի համարում Բոբրույսկում ՌԴ ռազմաբազայի ստեղծումը: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ, գրում է ТАСС-ը:


«Ռազմական տեսանկյունից ինչի՞ համար է այդ բազան: Այն այստեղ հարկավոր չէ: Այդ բազան և ինքնաթիռները, որոնք նրանք ցանկանում են այստեղ կանգնեցնել, ցուցադրություն են»,- ասել է նա:


Լուկաշենկոն ընդգծել է, որ նպատակահարմար է գտնում Ռուսաստանի կողմից Բելառուսին ռազմական ինքնաթիռների հանձնումը՝ ավիաբազայի կառուցման փոխարեն: «Մենք հիանալի օդաչուներ ունենք, մենք հիանալի դպրոց ունենք: Դուք գիտեք, որ մենք վատ չենք կռվում ռազմական ինքնաթիռներով: Դուք մեզ տվեք 20 ինքնաթիռ, չէ՞ որ մենք միասնական խմբավորում ենք»,- նշել է Բելառուսի նախագահը:


2015 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է պաշտպանության նախարարությանն ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ անցկացնել բելառուսական կողմից հետ և դրանց արդյունքներով ստորագրել երկրների միջև Բելառուսի տարածքում ռուսական ավիացիոն բազայի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը: