Երևանում 27-ամյա աղջկա են վրաերթի ենթարկել

15:50 • 03.02.17

Երևանի Ազատության պողոտայի թիվ 12 հասցեի մոտ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա աղջկա: 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: