Ամերիկացիների 40%-ը կողմ է Թրամփի պաշտոնանկությանը. սոցհարցում
Public Policy Polling (PPP) ընկերության անցկացրած սոցհարցման արդյունքները վկայում են, որ ամերիկացիների 40%-ը կողմ է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացը սկսելուն:
«Դոնալդ Թրամփը նախագահում է 2 շաբաթից էլ քիչ, իսկ ընտրողների 40%-ն արդեն նրա պաշտոնանկությունն է ուզում»,-նկատել է PPP-ն:
Մինչդեռ 70-ամյա ղեկավարի պաշտոնանկությանը դեմ է հանդես եկել հարցվածների 48%-ը, մնացած 12%-ը հրաժարվել է իր կարծիքը հայտնել:
Սոցհարցման մասնակիցների 52%-ն ասել է, որ կցանկանար նախագահի պաշտոնում Բարաք Օբամային տեսնել. Թրամփին նախապատվություն է տվել 43%-ը:
Ինչ վերաբերում է Թրամփի ստորագրած աղմկահարույց միգրացիոն հրամանագրին, ապա հարցվածների 47%-ը կողմ է արտահայտվել փաստաթղթին, իսկ 49%-ը՝ դեմ:
Հայտնի է, որ սոցհարցումն անցկացվել է հունվարի 30-31-ը՝ 725 գրանցված ընտրողի շրջանում:
Հավելենք, որ ԱՄՆ սահմանադրությունը տալիս է նախագահին պաշտոնանկ անելու իրավունք, որի համար անհրաժեշտ է Սենատի անդամների 2/3-րդի որոշումը: Միացյալ Նահանգների պատմության ընթացքում նման ճակատագրի է արժանացել միայն 2 նախագահ՝ Էնդրյու Ջեքսոնը (1868թ.) և Բիլ Քլինթոնը (1998-1999թ.):










