Շվարցենեգերն առաջարկել է Թրամփին «փոխվել տեղերով» (տեսանյութ)

10:47 • 03.02.17

Հայտնի դերասան և NBC հեռուստաալիքով «The Celebrity Apprentice» իրապատում շոուի հաղորդավար Առնոլդ Շվարցենեգերն առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «փոխվել տեղերով»: Այդ մասին նա հայտարարել է Twitter-ում հրապարակված տեսանյութում:


«Դուք պետք է շոուով զբաղվեք, քանի որ, դուք, կարծես, վարկանիշերի մեծ մասնագետ եք: Իսկ ես կմտածեմ ձեր տեղի մասին: Մարդիկ վերջապես կկարողանան հանգիստ քնել»,- նշել է դերասանը տեսանյութում:


Հինգշաբթի՝ փետրվարի 2-ին, Ազգային աղոթք-նախաճաշի առիթով ելույթի ժամանակ Թրամփը կոչ է արել «աղոթել» Շվարցենեգերի համար, քանի որ նա տապալել է հաղորդման վարկանիշերը, որի գործադիր պրոդյուսերն է նախագահը: Մինչ նախընտրական արշավի մեկնարկը միլիարդատերը շոուի հաղորդավարն էր:


Թրամփը հեգնանքով նշել է, որ իրեն փորձել են փոխարինել մեծ աստղով, բայց Շվարցենեգերի հայտնվելն իրական աղետ է դարձել:

 

Շվարցենեգերն առաջարկել է Թրամփին «փոխվել տեղերով» (տեսանյութ)