Թրամփը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ չի լինի նույնքան բարի, որքան Օբաման
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ չի լինի նույնքան «բարի», որքան իրեն նախորդած Բարաք Օբաման, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իրանը խաղում է կրակի հետ, նրանք չեն գնահատում, թե ինչ «բարի» էր նրանց նկատմամբ նախագահ Օբաման: Բայց ո՛չ ես»,- գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:
Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ է պատրաստում Իրանի նկատմամբ, որոնք կարող են սահմանվել արդեն այս շաբաթ, ավելի վաղ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Գործակալության տվյալներով՝ պատժամիջոցները կարող են սահմանվել ուրբաթ՝ 8 կազմակերպության նկատմամբ՝ ահաբեկչության աջակցման մեղադրանքներով, և մոտ 17 կազմակերպության նկատմամբ՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման մասին ԱՄՆ նախագահի ավելի վաղ հրամանագրի համաձայն:
Պատժամիջոցները սահմանվելու են մասամբ որպես վերջերս Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկման պատասխան:










