Շոտլանդիայում անցկացվել է վիկինգների ամենամյա փառատոնը (լուսանկարներ, տեսանյութ)
Հունվարի 31-ին Շոտլանդիայում անցկացվել է վիկինգների ամենամյա փառատոնը, որը նշանավորվել է իրատեսական զրահապատ հագուստներով, խմբային երգեցողությամբ, պարերով և խմիչքներով:
Boredpanda-ն գրում է, որ «վիկինգների» խմբերն ամբողջ օրը քայլերթեր են կազմակերպել Շետլանդյան կղզիներում գտնվող Լերուիկ քաղաքում` աստիճանաբար հասնելով ծովափին, որտեղ նրանք հազար ջահի միջոցով նավ են այրել: Դրանից հետո նրանք ուղևորվել են քաղաքապետարանի շենք, որտեղ գարեջուր են խմել մինչև լուսաբաց:
Նշվում է, որ վիկինգների փառատոնն ամենասիրված փառատոներից մեկն է Շետլանդյան կղզիներում, որոնք 8-րդ դարում գրավվել և գաղութացվել են նորվեգացի վիկինգների կողմից և մինչև 1472 թվականը եղել են նորվեգական նահանգ: Այսպիսով՝ նորվեգական տիրապետությունը հետք է թողել շոտլանդական այս տարածքում, որտեղ մինչ օրս զգացվում է սկանդինավյան մշակույթի ազդեցությունը:
























