Հայտնի է դարձել «Եվրատեսիլ-2017-ի» տոմսերի արժեքը

23:15 • 05.02.17

Կիևում անցկացվելիք «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի տոմսերը կարժենան 40-200 եվրո: Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել են Ուկրաինայի Հանրային հեռուստառադիոընկերությունից:

«Միջինում տոմսերի արժեքը կտատանվի 40-200 եվրոյի միջև, VIP-տոմսերը կարժենան 200 եվրոյից քիչ ավելի», - ասել է ուկրաինական հանրային հեռարձակող ընկերության ներկայացուցիչը: Նրա խոսքով` տոմսի գինը հաշվարկելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ դա միջազգային մրցույթ է, և տոմսերը գնելու են ոչ միայն ուկրաինացիները:

Նշվում է, որ տոմսեր են վաճառվելու 9 միջոցառման համար: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել «Եվրատեսիլ-2017-ի» կարգախոսը` Celebrate Diversity։

 

 

 

Հայտնի է դարձել «Եվրատեսիլ-2017-ի» տոմսերի արժեքը