«Լա Լա Լենդ»-ի ռեժիսորն արժանացել է ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակին

13:10 • 05.02.17

 Հանրահայտ «Լա Լա Լենդ» ֆիլմ-մյուզիքլի ռեժիսոր Դեմյեն Շազելը գեղարվեստական կինոարվեստի բնագավառում ունեցած ավանդի համար արժանացել է ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակին, ինչի մասին հաղորդում է eonline.com-ը:

 

«Ես կինոյով եմ զբաղվում, քանի որ սիրում եմ այն»,- մրցանակը ստանալիս ասել է Շազելը՝ մանրամասնելով, որ կինոյի զարմանահրաշ աշխարհին սիրահարված է 3 տարեկանից:


Ռեժիսորի խոսքով՝ կինոարվեստի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է  հաղորդակցվել տարբեր ազգերի ու մշակույթների ներկայացուցիչների հետ:

 

Հավելենք, որ Շազելի նկարահանած «Լա Լա Լենդ»-ը «Օսկար» կինոմրցանակի անվանակարգերում առաջարդրվելու թվով կրկնել է հանրահայտ «Տիտանիկ» ֆիլմի ռեկորդը:

 

Image result for la la land director

«Լա Լա Լենդ»-ի ռեժիսորն արժանացել է ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակին