«Գահերի խաղի» հաղթանդամ աստղը շրջել է «մինի» թիկնապահների ուղեկցությամբ
Համացանցի օգտատերերին զվարճացրել է լուսանկարը, որում պատկերված է հանրահայտ «Գահերի խաղ» սերիալի դերակատարներից Ջեյսոն Մոմոան, որը շրջում է իրենից շատ ավելի ցածրահասակ թիկնապահների հետ:
Ինչպես նշում է life.ru-ն, դերասանն ունի 1.92 սմ հասակ, ուստի՝ զարմանալի չէ, որ թիկնապահները նրա կողքին բավականին փոքրամարմին են երևում:
Օգտատերերից մեկը կատակով նկատել է, որ Մոմոան այնքան հաղթանդամ է, որ ինքն է, կարծես, ապահովում թիկնապահների անվտանգությունը:










