Ջոնի Դեփը հայտնվել է «Կարիբյան ծովի ծովահենների» նոր թրեյլերում (տեսանյութ)
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը հայտնվել է «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի նոր թրեյլերում:
Gazeta.ru-ն գրում է, որ տեսահոլովակը ցուցադրվել է Սուպերբոուլի` ամերիկյան ֆուտբոլի ամենամյա չեմպիոնական հանդիպման եզրափակիչ խաղի ժամանակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմում Դեփը կրկին ներկայացել է Նավապետ Ջեք Ճնճղուկի կերպարում: Նա ընդդիմանում է ծովահեն-ուրվականներին, որոնց առաջնորդը Սալազարն է: Թրեյլերի սաունդտթրեքը Ջոնի Քեշի Ain't No Grave երգն է:
Հայտնի է, որ ֆիլմում նկարահանվել են նաև դերասաններ Ջեֆրի Ռաշը, Օռլանդո Բլումը, Կայա Սկոդելարիոն, Սթիվեն Գրեմն ու Բրենթոն Թուեյթսը:
Նշվում է, որ ԱՄՆ-ում ֆիլմն էկրաններ դուրս կգա 2017 թվականի մայիսի 26-ին:










