Լեդի Գագայի ելույթի ժամանակ հարյուրավոր անօդաչուներ երկնքում պատկերել են ԱՄՆ դրոշը (լուսանկարներ, տեսանյութ)

11:22 • 06.02.17

Հյուսթոն քաղաքում կիրակի կայացել է Սուպերբոուլը (SuperBowl)՝ ամերիկյան ֆուտբոլի ամենամյա չեմպիոնական հանդիպումը, որի բացման արարողությանը մասնակցել է երգչուհի Լեդի Գագան:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, էպատաժային շիկահերի ելույթի ամենահիշարժան պահը եղել է այն, որ 300 անօդաչու թռչող սարք գիշերային երկնակամարում դասավորվել են հետաքրքիր ձևով՝ վերստեղծելով Միացյալ Նահանգների ազգային դրոշի պատկերը:


Հայտնի է, որ անօդաչուների մասնակցությամբ դիտարժան շոուն կազմակերպել է Intel ընկերությունը:


Պարբերականը նկատում է, որ դրոշի պատկերման դրվագը շատ է տպավորել համացանցի օգտատերերին, որոնք շտապել են սոցկայքերում իրենց հիացմունքն արտահայտել։

 

Lady Gaga's incredible Super Bowl halftime show was due in part to Intel's fleet of 300 drones that helped create her dazzling performance over the Houston skyline on Sunday night 

The stunning pre-recorded art display that transformed bobs of lights to a glittering flag and shimmering stars

Lady Gaga was the performer during the Super Bowl halftime show The light show was prerecorded due to possible 'weather and environment issues' but Intel insists that doesn't mean the drones can't be used for live shows in the future

Լեդի Գագայի ելույթի ժամանակ հարյուրավոր անօդաչուներ երկնքում պատկերել են ԱՄՆ դրոշը (լուսանկարներ, տեսանյութ)