Հրապարակվել է Շարլիզ Թերոնի մասնակցությամբ «Ֆորսաժ-8» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

13:48 • 06.02.17

ԱՄՆ-ում կայացել է այս տարվա ամենասպասված մարտաֆիլմերից մեկի՝ «Ֆորսաժ-8»-ի նոր թրեյլերի պրեմիերան, հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ ֆիլմում գլխավոր չարագործին մարմնավորել է անզուգական Շարլիզ Թերոնը:


Հայտնի է, որ թրեյլերի պրեմիերան կայացել է Սուպերբոուլի (SuperBowl, ամերիկյան ֆուտբոլի ամենամյա չեմպիոնական հանդիպում) ժամանակ: Տեսանյութը հրապարակվել է նաև կինոպատման պաշտոնական յութուբյան ալիքում:


Հայտնի է, որ ռեժիսոր Ֆ. Գերի Գրեյի նկարահանած ֆիլմն ամերիկյան կինովարձույթում կհայտնվի ապրիլի 14-ից: Դրանում նկարահանվել են Վին Դիզելը, Դուեյն Ջոնսոնը, Ջեյսոն Սթեթհեմը, Միշել Ռոդրիգեսը և այլ դերասաններ:


Ըստ սյուժեի՝ «Ֆորսաժ»-ի թիմի անդամները վերադարձել են բնականոն կյանքի, սակայն Թերոնի կերտած հերոսուհին գլխավոր հերոսին ստիպում է վերադառնալ քրեական աշխարհ:

 

 

Հրապարակվել է Շարլիզ Թերոնի մասնակցությամբ «Ֆորսաժ-8» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)