Պենելոպա Կրուսն ու Պեդրո Ալմոդովարը՝ «իսպանական Օսկար»-ի կարմիր գորգին (լուսանկարներ)

13:00 • 06.02.17

Հայտնի դերասանուհի Պենելոպա Կրուսը Հոլիվուդից վերադարձել է հայրենիք՝ մասնակցելու «Օսկար» կինոմրցանակաբաշխության իսպանական համարժեքին՝ հեղինակավոր «Գոյա» մրցանակաբաշխությանը:


Ինչպես նշում է Tatler-ը, սևահեր գեղեցկուհին հավակնում էր մրցանակի արժանանալ «Իսպանիայի թագուհին» ֆիլմում Մակարենա Գրանադային մարմնավորելու համար, սակայն փոխարենը հաղթել է դերասանուհի Էմմա Սուարեսը:


Հայտնի է, որ միջոցառման կարմիր գորգին Կրուսը ներկայացել է անվանի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի ուղեկցությամբ:


Աղբյուրը նկատում է, որ դերասանուհին, որն, ի դեպ, 2 երեխայի մայր է, ունեցել է շատ գեղեցիկ տեսք. հատուկ այս առիթի համար նա ընտրել է գայթակղիչ գրգռաճեղքով Atelier Versace զգեստ և Chopard զարդեր:

 

 

Пенелопа Крус

Педро Альмодовар и Пенелопа Крус Босоножки Versace

Пенелопа Крус

Пенелопа Крус Пенелопа Крус

Пенелопа Крус Пенелопа Крус

 

Պենելոպա Կրուսն ու Պեդրո Ալմոդովարը՝ «իսպանական Օսկար»-ի կարմիր գորգին (լուսանկարներ)