Աուրովիլ. քաղաք՝ առանց կրոնի, քաղաքականության և ազգային տարբերությունների (լուսանկարներ)

14:18 • 06.02.17

Աուրովիլը կամ «արևածագի քաղաքը» միջազգային քաղաք է, որը գտնվում է Հնդկաստանի հարավում` Թամիլնադ նահանգում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող քաղաքն ինտերնացիոնալ համայնք ստեղծելու փորձ է, որում մարդիկ ապրում են քաղաքականությունից ու կրոնական նախընտրություններից դուրս:


1968թ.-ին՝ քաղաքի հիմնադրման օրը, հարյուրավոր երկրների ներկայացուցիչներ ժամանել են Աուրովիլ և իրենց հետ բերել իրենց հայրենիքի հողը: Սևահողը տեղավորել են մարմարե սափորների մեջ և թաղել Մատրիմանդիրի մոտակայքում: Այժմ դա ընդհանուր հավաքատեղիի վայրն է: Մատրիմանդիր նշանակում է «Մոր տաճար» և խորհրդանշում է այն ապրելակերպը, որը կոչ է անում մարդկանց ապրել առանց քաղաքական, նյութական և սոցիալական սահմանափակումների: Ապրելակերպի այս տեսակը հիմնված է Շրի Աուրոբինդոյի և Միրրա Ալֆասայի` հնդիկ տղամարդու և ֆրանսիացի կնոջ ուսմունքի վրա, որոնք ղեկավարում էին մարդկանց հոգևոր փորձառության վայր համարվող աշրամով, որն էլ հետագայում վերածվեց քաղաքի:


bigpicture.ru
-ն առանձնացրել է հետաքրքիր ֆոտոշարք, որն ապացուցում է` Աուրովիլը հեքիաթ չէ, այլ իրականություն.

big_auro






















































Աուրովիլ. քաղաք՝ առանց կրոնի, քաղաքականության և ազգային տարբերությունների (լուսանկարներ)